Pshatavan School
Մարտի 3-ին Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս
Ապահով համացանց թեմայով: Դասին ներկա էին տօրինությունը, մեթոդմիավորման անդամները,
ուսուցիչներ և ծնողներ:

Ինֆորմատիկայի ուսուցչուհի Դիաննա Անդիկյանը ներկայացրեց դասի թեման, նպատակը, խնդիրները, անդրադառնալով համացանցի օգտագործման կանոններին:

Դասի սկզբում նշվեց ինչ է համացանցը, ցանցերի դասակարգումը, ցանցային տոպոլոգիաները, ինչպես կարելի է օգտվել և գտնել ցանկացած ինֆորմացիա: Աշակերտները խոսեցին համակարգչի դրական և բացասական կողմերի մասին:

Կարևորվեց ծնող- երեխա-ուսուցիչ անմիջական կապը, որը անպայման վստահություն է ապահովում ` երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման պետք է դիմի ծնողին, ուսուցչին:

Դասը անցավ շատ հետաքրքիր, մասնակիցները ծանոթացան safe.am կայքին: Կարդացին անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման, ինչպես նաև զվարճանքի ոսկե կանոնները:
Վերջում և’ աշակերտներին, և’ ներկաներին բաժանվեցին անվտանգության և հաղորդակցության վերաբերյալ`
թեստեր:

Դասը օգտակար էր և շատ ուսանելի: Դասի վերջում բոլորը եկան եզրակացությանը, որ համացանցից օգտվելիս պետք է անշեղորեն պահպանել էթիկայի կանոնները:
3 photos · 69 views